Saturday, October 1, 2011

Օրիֆլեյմի սերիալը՝ Dare To Be

Սկսած 2011 թվականի հոկտեմբերից, յուրաքանչյուր չորեքշաբթի Oriflame Armenia-ի YouTube էջում կամ Ֆեյսբուքի էջում դուք կարող եք դիտել Օրիֆլեյմի կողմից նկարահանված Dare To Be սերիալի նոր սերիաները։
Սերիալի հերոսուհիները՝ Ալիշան, Էմման, Կլաուդիան և Դաշան սերիալում օգտագործում են Oriflame-ի դիմահարդարում և կրում են Oriflame-ի հագուստներ ու աքսեսուարներ։

Չորս շատ տարբեր աղջիկներ ծանոթանում են Ստոքհոլմում

 
Էմման ձգտում է գտնել իր տեղը կյանքում` գրավելով PR-ի գլամուրային աշխարհը: Դաշան երազում է դառնալ սուպերմոդել, Ալիշան երազում է ճանապարհորդությունների և բուռն կյանքի մասին, Կլաուդիան իրավաբանություն է սովորում, բայց երազում է ավելի հետաքրքիր ինչ-որ բան անել: Նրանց արկածների և կյանքի հետաքրքիր դրվագների մասին ձեզ կպատմի Oriflame Armenia-ի YouTube էջը կամ Ֆեյսբուքի էջը: Իսկ նրանց կյանքում կլինի ամեն ինչ` սեր, ինքնաարտահայտում և իսկական ընկերություն: Դա կլինի ինքնաբացահայտման համարձակ փորձ, և նրանք կներկայանան որպես նորաոճ և անկրկնելի երիտասարդներ:
Սերիալի նկարահանումների մասին պատմող այս տեսանյութը հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Oriflame-ի նկարահանած Dare To Be սերիալը։

(տեսանյութը անգլերեն լեզվով է, բայց ունի նաև ռուսերեն կամ հայերեն զուգահեռ տեքստային թարգմանություն)

No comments:

Post a Comment